Մամուլ 2 տարի առաջ - 08:18 06-07-2024

Արեւմուտքի քավորությամբ՝ Փաշինյանը կկատարի Ադրբեջանի պահանջը․ ատոմակայանը կփակվի․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը, պարզվում է, չհրապարակված պայմանավորվածություն է եղել, որ ԱՄՆ-ն Հայաստանում էներգետիկ դիվերսիֆիկացիա կապահովի, կկառուցի մոդուլային ատոմակայան: Այս թեման վաղուց է արծարծվում։ ՀՀ իշխանությունը դեռեւս չի խոստովանում, որ իրենց առջեւ նման պահանջ է դրված։ ՀԱԷԿ-ը Հարավային Կովկասում գործող միակ ատոմակայանն է, որը շահագործվում է ռուսական ընկերության կողմից։ Բրյուսելյան փաստաթղթում խայտառակ ձեւակերպումներ կան. «ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն կաջակցեն Հայաստանին միջուկային էներգետիկայի ծրագրի հարցում՝ դադարեցնելու Մեծամորի ատոմակայանի գործունեությունը, որից հետո կտրվի ֆինանսավորում՝ նոր ատոմակայանի կառուցման համար»։

Այսինքն՝ նախ պետք է փակվի ատոմակայանը, իսկ նորը կկառուցվի, թե ոչ՝ երաշխիք չկա։ Արեւմուտքը հորդորում է մոդուլային ատոմակայան կառուցել, մի բան, որը քաղաքացիական կյանքում կիրառություն գրեթե չունի․ նման ատոմակայաններ կառուցվում են ռազմաբազաների համար։ Վերջին տարիներին Ադրբեջանն ու Թուրքիան պարբերաբար պահանջում են փակել ՀԱԷԿ-ը։ Փաստորեն, Արեւմուտքի քավորությամբ Փաշինյանը կատարելու է նրանց հերթական պահանջը։ Բացի այն, որ ատոմակայանը ՀՀ սուվերենության կարեւոր բաղադրիչն է, ներկայում բավարարում է ՀՀ բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի 40%-ը։ 1988-ի շարժման արդյունքում ՀԱԷԿ-ը փակելուց հետո Հայաստանը հայտնվեց «սեւ ու մութ» ժամանակաշրջանում` հովհարային անջատումներով, հիմա կարող են վերադառնալ այդ օրերը: Ի դեպ, ՀԱԷԿ-ը գործում է ռուսական ուրանի հաշվին: Հիմա Թուրքիայում ՌԴ-ն ատոմակայան է կառուցում՝ ձեռքի հետ պահանջելով, որ ՀՀ-ում փակվի գործող ատոմակայանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»