Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 17:42 23-05-2022

Երեկ Շառլ Միշելի քավորությամբ Արցախը հանձնվեց Ադրբեջանին․ Նաիրա Զոհրաբյան  

Երեկ Բրյուսելում հանձնվեց Արցախը, հանձնվեց Արցախի ինքնորոշման իրավունքը։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ինչո՞ւ եղան առաջին և երկրորդ պատերազմները, ինչի՞ համար էինք այդքան պայքարում, ինչի՞ էին նախկին իշխանությունները բանակցային փաթեթը հասցրել այն հանգրվանին, որտեղ հստակ նշված էին ազգերի ինքնորոշման իրավունքը, Արցախի միջանկյալ կարգավիճակը, ապա հանրաքվեի միջոցով Արցախի վերջնական կարգավիճակի ամրագրումը։

Երեկ Բրյուսելում այդ ամենի վրա դրվեց մեծ և ծանր տապանաքար, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը փոխարինվեց ընդամենը Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներով և անվտանգությամբ։ Բայց խոսքը անգամ չի գնում Լեռնային Ղարաբաղի մասին՝ որպես կարգավիճակ ունեցող միավորի, այլ խոսքը գնում է Ղարաբաղի տարաքծի էթնիկ հայ բնակչության անվտանգության մասին։

Հատուկ Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածին ուզում եմ ասել, որ ձեր աջակցությամբ Նիկոլ Փաշինյանը թաղեց Մինսկի խմբի բանակցությունները, թաղեց բանակցային այն փաթեթը, որ ունեինք, և այդ ամենի արդյունքում ստացանք մի իրավիճակ, երբ ստորագրվելու է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիր և Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի կազմում»։

Նա նաև ընդգծեց, որ երեկ ԵՄ նախագահ Շառլ Միշելի քավորությամաբ Արցախը հանձնվեց Ադրբեջանին։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում