Ներքին 2 տարի առաջ - 14:56 30-06-2024

Մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ Հայաստանի մարզերի և համայնքների գրադարանավարների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցւթյամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը կիրականացնի «Վարպետաց դասեր» խորագրով վերապատրաստման դասընթացներ ծրագիրը: Այս մասին հայտնում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը:

Վերապատրաստման դասընթացներին կմասնակցեն Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Կոտայքի և Վայոց ձորի մարզային և համայնքային գրադարանների 50 աշխատակիցներ:

Ծրագրի առաջին փուլը կմեկնարկի հուլիսի 2-ին, երկրորդ փուլը՝ հուլիսի 24-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:

Եռօրյա դասընթացները կվարեն Խնկո Ապոր անվան ազգային մանկական, Ամերիկյան համալսարանի Փափազյան, Ավ. Իսահակյանի անվան քաղաքային, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գրադարանների փորձառու գրադարանավարներն ու ոլորտի մասնագետները:

Ծրագիրը միտված է շարունակական կրթության ապահովմանը, գրադարանային գործի արդյունավետ կազմակերպմանը, գրադարանային ոլորտի աշխատակիցների մասնագիտական աճի նպաստմանը: Գրադարանավարները կտեղեկանան գրադարանային գործի արդի միտումներին, ձեռք կբերեն նոր կարողություններ և հմտություններ:

Դասընթացները կնպաստեն նաև գործընկերային փոխհարաբերությունների և գրադարանների միջև համագործակցության ակտիվացմանը:

Դասընթացների ավարտին ծրագրի մասնակիցները կստանան հավաստագրեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»