Ներքին 2 տարի առաջ - 18:55 23-01-2024

ՆԳՆ փրկարար ծառայությունում վերապատրաստման դասընթացներ են իրականացվել

Հունվարի 15-ից ՆԳՆ փրկարար ծառայության Բժշկական ապահովման վարչությունում և Հոգեբանական աջակցության բաժնում ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների համար մեկնարկել են վերապատրաստման դասընթացներ։

Վերապատրաստման դասընթացների նպատակն է վերազինել քաղաքացիների հետ առաջնային օղակում աշխատող ծառայողներին արտակարգ իրավիճակներում առաջին օգնություն և առաջին հոգեբանական օգնություն տրամադրելու գիտելիքներով և հմտություններով:

Բժշկական ապահովման վարչության մասնագետները վերապատրաստման դասընթացներն անց են կացնում տեսական և գործնական փուլերով։ Տեսական փուլում ներառված են առաջին օգնության ցուցաբերման մի շարք թեմաներ, մասնավորապես՝ տուժածների առաջնային և երկրորդային զննում, անգիտակից տուժածներին առաջին օգնության ցուցաբերում՝ ԿԱԴ (կողքի ապահով դիրք), առաջին օգնության ցուցաբերում տարբեր տեսակի արյունահոսությունների ժամանակ, ՍԹՎ (սիրտ-թոքային վերակենդանացում) մեծահասակների և մանուկների մոտ, հենաշարժիչ համակարգի վնասվածքներ, արտաքին ազդակների ազդեցությունը օրգանիզմի վրա, վերքեր և վնասվածքներ, վիրակապում, առաջին օգնություն օձերի խայթոցների դեպքում և այլն։ Ուսուցման ողջ ընթացքն ուղեկցվում է պրակտիկ ցուցադրությամբ։

Հոգեբանական աջակցության բաժնում ոստիկանության ծառայողները մասնակցում են առաջին հոգեբանական օգնության տրամադրման դասընթացին: Դասընթացի շրջանակներում մասնակիցների հետ քննարկվում են առաջին հոգեբանական օգնության տրամադրման և ինքնօգնության սկզբունքները, տարբեր հուզական հակազդումների դեպքում ցանկալի արձագանքման ձևերը:

Միևնույն ժամանակ մասնակիցները ծանոթանում են բաժնի գործունեությանը և օգտվում բաժնում առկա սարքավորումներից:
Նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ։

Առաջիկայում նախատեսվում է վերապատրաստել համակարգի տարբեր ստորաբաժանումերի ծառայողների, քանի որ հաճախ դեպքի վայրում գտնվող ծառայողի հմուտ և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է փրկել բազում կյանքեր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»