Ներքին 3 տարի առաջ - 19:29 11-05-2023

Անցկացվում են կինոլոգիական խմբի վերապատրաստման դասընթացներ

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը մայիսի 2-ից 31-ը կազմակերպել և անցկացնում է «Որոնողական աշխատանքներ փլատակներում, զոհվածների մարմինների փնտրում» թեմայով կինոլոգիական խմբի վերապատրաստման դասընթացներ։
Դասընթացներին մասնակցում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հետախույզ կինոլոգիական ջոկատի կինոլոգները և որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար վարժեցված 7 շուն։

Դասընթացի նպատակն է տարերային և տեխնածին բնույթի արտակարգ դեպքերում զոհերի որոնման ու հայտնաբերման ուսուցումը. հիմնական ուղղվածությունը փլատակներում շների որոնողական հմտությունների կատարելագործումն է:

Մասնագետները միաժամանակ նոր գիտելիքներ են փոխանցում կինոլոգներին և մարզում ջոկատի շներին։ Դասընթացների գործնական մասին հաջորդում է առաջադրանք- վարժությունների կատարումը։ Դասընթացների ավարտին նախատեսվում է անցկացնել ստուգարք, որը հաղթահարած կինոլոգները կստանան հավաստագրեր։

Վերապատրաստման դասընթացները վարում են ՌԴ ԱԻՆ Ստավրոպոլի մասնաճյուղի որոնողափրկարարական ջոկատի փորձագետ-մրցավար, միջազգային կարգի փրկարար Սերգեյ Պիվովարովը, Կազան քաղաքի որոնողափրկարկական ջոկատի փորձագետ-մրցավար, առաջին կարգի փրկարար Իրինա Ֆեդոտկինան և Միներալնիե Վոդի քաղաքի որոնողափրկարկական ջոկատի փորձագետ-մրցավար, առաջին կարգի փրկարար Անդրեյ Տարխանովը։

Դասընթացների ընթացքին տեղում հետևել է ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»