Արտաքին 2 տարի առաջ - 22:31 28-06-2024

Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ պատերազմը դադարեցնելու ծրագրի նախապատրաստման մասին

Ուկրաինան Ռուսաստանի հետ հակամարտությունը դադարեցնելու համապարփակ ծրագիր է պատրաստում և հույս ունի, որ դրան կաջակցեն աշխարհի երկրների մեծ մասը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սլովենիայի նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

Զելենսկին հիշեցրել է, որ վերջերս Շվեյցարիայում տեղի է ունեցել խաղաղության գագաթնաժողով, և ներկայումս մշակվում են երեք մանրամասն գործողությունների ծրագրեր էներգետիկայի, պարենային անվտանգության և ռազմագերիների փոխանակման հարցերի վերաբերյալ:

«Վստահ եմ, որ մենք կլուծենք այդ հարցերը։ Համենայն դեպս, մենք կպատրաստենք համապարփակ ծրագիր: Այն պատրաստ կլինի շուտով։ Մենք նաև կմշակենք խաղաղության բանաձևի մնացած բոլոր կետերը և կպատրաստենք համապարփակ ծրագիր, որը կներկայացվի մեր գործընկերների քննարկմանը։ Մեզ համար շատ կարևոր է ցույց տալ պատերազմը դադարեցնելու ծրագիր, որը կաջակցի աշխարհի երկրների մեծամասնությանը։ Դա դիվանագիտական ճանապարհն է, որի վրա աշխատում ենք ։ Բացի այդ, ինչպես ասացի, ամեն ինչ մեզանից կախված չէ», - Զելենսկու խոսքերը մեջբերում է «Ուկրինֆորմ»-ը։

Նա հավելել է, որ այն պատրաստ կլինի մինչև տարեվերջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով