Արտաքին 2 տարի առաջ - 14:40 21-11-2023

Զելենսկին պնդում է՝ ՌԴ-ն նախատեսում է մինչև տարեվերջ Ուկրաինայում «Մայդան-3» կազմակերպել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հերթական անգամ պնդել է, որ Ռուսաստանը շատ է ցանկանում իրեն զրկել իշխանությունից և այդ նպատակով հեղաշրջում է նախապատրաստում։ Այս մասին Ուկրաինայի առաջնորդն ասել է The Sun-ին տված հարցազրույցում։

Հատկանշական է, որ Զելենսկին իր մասին խոսել է երրորդ դեմքով.


«Ռուսաստանը շատ է ցանկանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն զրկել իշխանությունից և նախապատրաստում է «Մայդան»։ Հեղաշրջան ծածկանունը «Մայդան 3» է, որի իրականացման վերջնաժամկետը մինչև տարեվերջ է»։

Զելենսկին կարծում է, որ ռուսական կողմն այդ նպատակի իրականացման համար կօգտագործի ցանկացած գործիք, որն ունի։

«Գործողության ծածկանունն է «Մայդան 3». դրա նպատակն է փոխել նախագահին, միգուցե՝ ոչ սպանելով: Նրանք կօգտագործեն ցանկացած գործիք, որն ունեն։ Ժամանակը մինչև տարեվերջ է», - ասել է նա։

Ուկրաինայի նախագահը միևնույն ժամանակ բացառել է հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունների անցկացումը։ Նրա խոսքով՝ ռազմական դրության պայմաններում ընտրությունների անցկացումն անօրինական է, և դա կարող է մասնատել երկիրը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»