Արտաքին 2 տարի առաջ - 18:30 05-06-2024

Վրաստանի վարչապետի զգուշացումը․ երկրում մայդան և ուկրաինացում չի լինելու

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրի իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի երկրում «մայդան» ու «ուկրաինացում» թույլ չտան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով վրացական լրատվամիջոցներին։

Կոբախիձեն շեշտել է՝ 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումը, որը կոչվում էր «մայդան», աղետալի հետևանքներ է առաջացրել երկրի համար։

«Մեզ միշտ հիշեցնում են «մայդանը», ես ուզում եմ հիշեցնել, թե այն ինչ բերեց Ուկրաինային: Այն ժամանակ իշխանությունը դրսից էր նշանակվել այդ երկրում։ Սակայն մենք բոլորս լավ գիտենք, թե դրանից հետո ինչ կատարվեց Ուկրաինայում։ Մինչ այդ Ուկրաինան տարածքային ամբողջականությամբ և զարգացող տնտեսությամբ երկիր էր։ Այն ժամանակ Ուկրաինայի տնտեսությունը գրեթե 200 միլիարդ դոլար էր։ Այսօր երկիրը ավերված է, տնտեսությունը գտնվում է ծանր, աղետալի վիճակում»,- ասել է նա։

Վրաստանի կառավարության ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ երկրի իշխանություններն ամեն ինչ կանեն՝ Վրաստանում «մայդանը» ու «ուկրաինացումը» կանխելու համար։

Կոբախիձեի հայտարարություններին արձագանքել է նաև պաշտոնական Կիևը․ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը դրանք անվանել է «ոչ բարեկամական»։ Նախարարությունը կոչ է արել վրացի քաղաքական գործիչներին զերծ մնալ նման հայտարարություններից և «Ուկրաինան չօգտագործել Վրաստանի ներքաղաքական պայքարում»։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին