Ներքին 48 րոպե առաջ - 00:06 29-10-2026

Ռեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակ․ ձերբակալվել է չորս մասնակից․ ՆԳՆ

Ոստիկանները ձերբակալել են ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքի չորս մասնակցի
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 21:02-ից սկսած, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Աճառյան փողոցի ռեստորաններից մեկում վիճաբանություն է։

Դեպքի վայր են օպերատիվորեն ժամանել Քրեական ոստիկանության Երևանի քաղաքային վարչության, Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողներ և Պարեկային ծառայության կարգախմբեր։

Պարզվել է, որ անձնական հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք, ինչի ընթացքում գործադրվել է օդաճնշիչ ատրճանակ։