Ներքին 2 տարի առաջ - 18:45 15-02-2024

Սյունիքում 15-ամյա տղան հոր օդաճնշիչ հրացանով կրակել է 14-ամյա տղայի վրա. shamshyan.com

Փետրվարի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում «Մեղրիի ՏԲԿ»-ից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մեղրիի բաժին և հայտնել են, որ «աջ սրունքի ստորին երրորդականի օտար մարմին, օդապոմպային զենքի գնդակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Տեղում պարզվել է, որ վիրավորը Սյունիք մարզի բնակիչ 14-ամյա Հրայր Ս.-ն է։

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում երեխային, Մեղրիի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 16:20-ի սահմաններում, Հրայր Ս.-ն Ագարակ քաղաքի Չարենցի փողոցում աջ ոտքի հետնամասում ցավ է զգացել և ժամը 17:00-ի սահմաններում նրան հայրը տեղափոխել է «Մեղրիի ՏԲԿ»։

Պարզվել է, որ Հրայր Ս.-ի առողջությանը թեթև մարմնական վնասվածք է պատճառել Սյունիքի մարզի բնակիչ,15-ամյա Արտյոմ Պ.-ն՝ իր հոր՝ 43-ամյա Սամվել Պ.-ին պատկանող օդաճնշիչ հրացանով և կրակոց է արձակել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ