Արտաքին 4 տարի առաջ - 13:10 28-06-2022

G7-ը խոստացել է Ուկրաինային աջակցել մինչև հաղթական ավարտը: Զելենսկին զենք է խնդրել պատերազմը մինչև ձմեռ ավարտելու համար

Աշխարհի յոթ առաջատար դեմոկրատական ​​տերությունների ղեկավարները Գերմանիայում կայացած գագաթնաժողովում հայտարարություն են ընդունել, որում խոստացել են Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում աջակցել այնքան ժամանակ, որքան կպահանջվի։

«Մենք կշարունակենք ֆինանսական, հումանիտար, ռազմական և դիվանագիտական ​​աջակցություն ցուցաբերել և Ուկրաինայի հետ ուս ուսի կանգնել այնքան ժամանակ, որքան կպահանջվի»,- ասվում է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Կանադայի ղեկավարների հայտարարության մեջ:

«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները ընդարձակ և կոշտ ձևակերպված հայտարարության մեջ խոստանում են մեծացնել պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի և Բելառուսի վրա։

«Մենք կշարունակենք մեծացնել տնտեսական և քաղաքական ճնշումը նախագահ Պուտինի ռեժիմի և Բելառուսում նրա հանցակիցների վրա՝ դրանով իսկ Ռուսաստանին զրկելով Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմ վարելու տնտեսական միջոցներից, կշարունակենք համատեղ հասցեական պատժամիջոցներ կիրարել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի՝ միահամուռ գործելով բոլոր փուլերում»,- ասվում է հայտարարության մեջ։

G7 երկրների ղեկավարները խոստանում են էմբարգո կիրառել ռուսական ոսկու վրա, պայքարել պատժամիջոցները շրջանցելու փորձերի դեմ, համակարգել ռուսական արտահանման համար մաքսատուրքերի սահմանումը և մտածել, թե ինչպես, առանց սեփական օրենքները խախտելու, այդ մաքսատուրքերից ստացված եկամուտները տրամադրել Ուկրաինային։

Բացի այդ, G7-ի երկրները մտադիր են օգնել քաղաքական պատճառներով ՌԴ-ից արտագաղթածներին։ Այդ մասին, սակայն, բավականին հակիրճ է ասված հայտարարության մեջ. «Մեր ներքին օրենքներին և պահանջներին համապատասխան՝ մենք պաշտպանություն կտրամադրենք ռուսաստանցիներին, որոնք հետապնդվում են ռուսական ռեժիմի կողմից»։

«Յոթնյակը» նաև Կրեմլից պահանջել է վերացնել ուկրաինական նավահանգիստների շրջափակումը, որպեսզի հնարավոր լինի սննդամթերքի արտահանումը։ «Մենք կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ, առանց որևէ պայմանի, դադարեցնել գյուղատնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների վրա հարձակումները և ապահովել գյուղատնտեսական արտադրանքի ազատ տեղափոխումը ուկրաինական նավահանգիստներով»,- ասվում է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով