Մամուլ 2 տարի առաջ - 07:32 21-06-2024

ՔՊ-ում երկու թեւի են բաժանվել. ԵՄ անդամակցության հարցով տարաձայնություններ ունեն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Չնայած, որ Հայաստանի՝ ԵՄ անդամակցության թեման վերջին օրերին արտախորհրդարանական ուժերի ձեռամբ կրկին քաղաքական օրակարգ է մտել եւ քննարկումների թեժ փուլում է, բայց իշխանության ներսում դեռեւս այս հարցի շուրջ կոնսենսուս չի ձեւավորվել:

Ինչպես հայտնի է, հայաստանյան արեւմտամետ դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերը՝ Տիգրան Խզմալյանի «Հայաստանի Եվրոպական կուսակցություն»-ը, Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը, Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունը եւ Լեւոն Շիրինյանի «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունը ձեւավորել են «Ժողովրդավարական ուժերի հարթակ» եւ պաշտոնապես առաջարկել են իշխանություններին հանրաքվե անցկացնել՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ։ Ընդ որում, արտախորհրդարանական ուժերը ժամկետ են դրել՝ գործընթացը սկսել 3-4 ամսվա ընթացքում:

Հարցն այնքան լուրջ է դրված արտախորհրդարանական ուժերի կողմից, որ այսօր անգամ ԱԺ-ում Հայաստանի` ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ լսումներ են անցկացվելու:

Չնայած արտախորհրդարանական այս ուժերի խիստ շտապողականությանը՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ի ներսում ԵՄ անդամակցության հարցով տարաձայնություններ կան:
Պատգամավորներից շատերը հենց քննարկումների ժամանակ կարծիք են հայտնել, որ դեռ «պատրաստ չենք» այս կարեւոր ու կտրուկ արտաքին քաղաքական շրջադարձին:

Այսպես ասած՝ ՔՊ-ում երկու թեւի են բաժանված՝ մի մասը կարծում է, որ Հայաստանի միակ ճիշտ ուղին ԵՄ-ն է, մյուս մասն էլ կարծում է, որ ԵՄ անդամակցության հարցում չպետք է շտապել. պետք է յոթ չափել ու մեկ կտրել:

Թե ինչ զարգացումներ կլինեն այս մասով, ի վերջո ՔՊ-ի որ թեւը կհաղթի՝ պարզ կդառնա առաջիկայում:»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»