Արտաքին 2 տարի առաջ - 19:38 14-11-2023

Բլինքենն ընդունել է, որ Գազայի հարցով ԱՄՆ պետքարտուղարությունում տարաձայնություններ կան

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդունել է, որ Գազայի հարցով երկրի իշխանությունների մոտեցումների շուրջ պետքարտուղարությունում տարաձայնություններ կան։ Ինչպես փոխանցում է CNN-ը, Բլիբքենն այս մասին նշել է պետքարտուղարության աշխատակիցներին ուղարկած էլեկտրոնային նամակում ասել է։

«Ես գիտեմ, որ ձեզնից շատերի համար այս ճգնաժամի պատճառած ցավը խորը վնաս է հասցրել»,- նշել է նա։

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ ցավալի է տեսնել այս ճգնաժամից տառապող նորածինների, երեխաների, ծերերի, կանանց և այլ քաղաքացիական անձանց կադրերը։ Նա նշել է, որ դա իրեն նույնպես ցավ է պատճառել։

Նշելով, որ նախարարության որոշ աշխատակիցներ կարող են չհամաձայնվել Գազայի հետ կապված կառավարության մոտեցումների հետ՝ Բլինքենը ընդգծել է, որ աշխատակիցները կարող են կարծիքներ ունենալ այն մասին, թե ինչ կարելի է ավելի լավ անել։

Բլինքենը հավելել է, որ բազմաթիվ պաղեստինցի խաղաղ բնակիչներ են զոհվել Գազայում։

«Մենք կարծում ենք, որ Գազան պետք է միավորվի Արևմտյան ափի հետ և կառավարվի պաղեստինցիների կողմից: Տարածաշրջանի վերակառուցումը պետք է ապահովվի կայուն մեխանիզմով»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»