Մամուլ 2 տարի առաջ - 07:15 20-06-2024

Թափառաշրջիկ երաժիշտներին հեռացնում են կենտրոնից. ավագանին կքննարկի որոշման նախագիծը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեւանի ավագանին առաջիկա նիստում կքննարկի քաղաքի որոշ հատվածներում մշակութային գործունեության իրականացումը սահմանափակելու մասին որոշման նախագիծը. ու դա ավագանու՝ հունիսի 25-ի նիստում ընդգրկված միակ զեկուցվող հարցն է, մնացած 17 հարցերը չզեկուցվող են: Նախագծով, մասնավորապես, Երեւանի որոշ հատվածներում արգելվելու է շրջիկ երաժիշտների մշակութային գործունեության իրականացումը, ասել է թե՝ թափառաշրջիկ երաժիշտներին հեռացնում են Երեւանի կենտրոնից:

«Ժողովուրդ» օրաթերթը քաղաքապետարանի կայքէջում հրապարակված նախագծից տեղեկացավ, որ շրջիկ երաժիշտների մշակութային գործունեության իրականացումը կարգելվի Երեւան քաղաքի հետեւյալ տարածքներում՝ Հանրապետության հրապարակ եւ դրան հարակից 100 մետր շառավղով տարածք, Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Տերյան-Թումանյան փողոցներով պարփակված տարածք, Հյուսիսային պողոտա եւ դրան հարակից 100 մետր շառավղով տարածք: Մեզ հետ զրույցում ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ասաց, որ նախագիծն առաջիկայում կքննարկվի հանձնաժողովում, հնարավոր է՝ որոշակի փոփոխությունների ենթարկվի մինչեւ ավագանու նիստի օրակարգ մտնելը. «Կարող է առաջարկներ լինեն, ու ըստ այդմ՝ նաեւ որոշակի փոփոխություններ, բայց ընդհանուր առմամբ մեր դիրքորոշումն այն է, որ խնդիրը լուծվի», – ասաց նա»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան