Արտաքին 4 տարի առաջ - 19:06 31-01-2022

Ստամբուլում փողոցային երաժիշտներին արգելել են քրդերեն երգել․ տեսանյութ

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, Ստամբուլի «Իսթիքլալ» պողոտայում ոստիկանության ծառայողը արգելել է փողոցային երաժիշտներին քրդերեն երգ երգել: Այս մասին բարձրաձայնել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության Ստամբուլի նահանգային գրասենյակի ղեկավար Ֆերհաթ Օնջուն՝ տեղադրելով նաև փաստը հաստատող տեսանյութը:

Վերջինս սոցցանցում արած հրապարակման մեջ տեղեկացրել է, որ իրեն զանգահարել է երգիչներից մեկը և տեղեկացրել, որ քրդերեն երգ երգելու պատճառով ոստիկանական բռնության են ենթարկվել ու վիրավորանքների արժանացել: Օնջուի տեղեկացմամբ՝ զանգահարող անձին ու մյուս ընկերներին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք:

Ըստ ԺԴԿ-ական գործչի՝ անհանդուրժողականության այս դրսևորումը բխում է քրդերենի նկատմամբ պետության թշնամական վերաբերմունքից: Օնջուն, որպես նշյալի ապացույց, ներկայացրել է այն փաստը, որ այդ պողոտայում փողոցային երաժիշտների կողմից տարբեր այլ լեզուներով կատարվող երգերը չեն արգելվում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում