Մամուլ 2 տարի առաջ - 07:17 19-06-2024

Իշխանությունը տոնական տրամադրություն ունի. «Սրբազան շարժումը» «պառակտել են». Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Իշխանություններն այս օրերին, կարելի է ասել, տոնական տրամադրությունների մեջ են, քանի որ, ըստ նրանց, Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը վերջնականապես «մարած» է: «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ թիմակիցների հետ Սյունիքի մարզի կիրակնօրյա հանդիպման ժամանակ ասել է, որ «Սրբազան շարժումը» իրենց համար արդեն սպառնալիք չէ, ամեն բան «կոնտրոլի» տակ է, ու, կարելի է ասել, շարժումը «պառակտել» են:

Ըստ մեր աղբյուրի՝ Փաշինյանը շատ բարձր տրամադրություն ունի, թիմի անդամների հետ արդեն շատ սիրալիր է ու բոլորին ակնհայտ ցույց է տալիս, թե ամուր կանգնած է` իշխանությունը իրենց ձեռքից չեն կարող խլել: Իշխանականներն էլ մեզ հետ մասնավոր զրույցներում վստահեցնում են, որ իրենք մտահոգություններ այլեւս չունեն, քանի որ ակնհայտ է, որ փողոց մարդ դուրս չի գալու ու Բագրատ սրբազանը այդ մի քանի հազար հոգով ի վիճակի չէ իշխանափոխություն իրականացնելու: Իսկ Բագրատ սրբազանը հակառակն է պնդում ու նշում, որ իրենք նոր ծրագրեր ունեն, նոր թափ է հավաքում շարժումը, որի մասին էլ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նա կխոսի»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»