Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:07 02-12-2022

Միջոցառումներն իրականացվում են, քանի որ մենք տևական ժամանակ է քաղաքում չունենք տոնական տրամադրություն

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառանալով Երևան քաղաքում տոնական միջոցառումներին, ասաց.

«Բոլոր միջոցառումները, որոնք կազմակերպվում են Երևան քաղաքում, իրականացվում են երևանցիների համար: Իրականացվում են, քանի որ մենք տևական ժամանակ է քաղաքում չունենք տոնական տրամադրություն և կարծում եմ՝ մենք մեր երեխաներին այդ պարտքը ունենք՝ տոնական տրամադրությունը վերադարձնելու, որովհետև անընդհատ ծանր, լարված միջավայրում ապրել շարունակելը հասարակության համար դժվար է:

Ես չեմ հերքում, որ ունենք հազար ու մի խնդիր, բայց մենք քննարկել և որոշել ենք, որ մեր երեխաներն ունեն դրա կարիքն ու միջոցառումներն այդ պատճառով այս մասշտաբի են:

Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, ես վստահեցնում եմ՝ եթե տեսնեք ծրագրերի մասշտաբը և ամբողջ գումարը համադրեք նախկինում ծախսված գումարներին, կտեսնեք, որ ծախսված գումարով մենք շատ ավելի լայն գործունեություն ենք ունեցել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան