Մամուլ 2 տարի առաջ - 08:50 15-06-2024

Օրենքի տառը չի պահպանվել. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական անգամ «թքել» է օրենքի վրա: ԱԺ գարնանային նստաշրջանն ավարտվեց, Ալեն Սիմոնյանն ԱԺ փոխնախագահների հուշումներից հետո միայն հայտարարեց ԱԺ գարնանային նստաշրջանի ավարտի մասին, բայց այդպես էլ ՀՀ պետական օրհներգը նստաշրջանի ավարտին չհնչեց, թեպետ փոխնախագահ Հակոբ Արշակյանը մի քանի վայրկյանով ոտքի կանգնեց՝ թերեւս օրհներգին սպասելով, բայց տեսնելով, որ այն չի հնչում, նորից նստեց տեղը։ Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ պետական օրհներգը պետք է հնչի ՀՀ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարման պահին, ինչպես նաեւ հերթական նստաշրջանների բացման եւ փակման ժամանակ: Սակայն Ալեն Սիմոնյանը, ով պատասխանատու է ԱԺ նիստի` օրենքի տառին համապատասխան անցկացման համար, նիստը չփակեց օրհներգով, ինչն օրենքի կոպիտ խախտում է:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Սիմոնյանի նախագահությամբ` նստաշրջանների փակման կամ բացման ժամանակ օրհներգը չի հնչում։ Ալեն Սիմոնյանը ժամանակին դեմ էր այս օրհներգին եւ դա թերեւս չի թաքցնում եւ որի անհրաժեշտությունից քանիցս խոսել է ու անգամ գործընթաց սկսել։ Պարզապես այն ժամանակ հասարակությունը դեռ պետական ատրիբուտները հարգում էր եւ ընդվզում էր դրանց դեմ ուղղված ոտնձգությունների դեպքում, հիմա ազգային ու պետական արժեքներն այնքան են ոտնահարել, որ օրհներգի չհնչելն ամենաանմեղ խախտումն է թվում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան