Ավելին 1 տարի առաջ - 10:29 15-05-2025

RUMP-ի ժամացույց. Թրամփի անվան բացակա տառը զույգին հիասթափեցրեց. NY Post

Ռոդ Այլենդի բնակիչ Թիմ Պետիտը ծանր հիասթափություն է ապրել այն բանից հետո, երբ կնոջ համար գնել է սահմանափակ թողարկման վարդագույն ժամացույց՝ նախագահ Դոնալդ Թրամփի թեմայով։ Սակայն երբ պատվերն ի վերջո հասել է հասցեատիրոջը, զույգը նկատել է մի անսպասելի բացթողում՝ թվատախտակի վրա «TRUMP» գրության փոխարեն գրված էր միայն «RUMP»։

Պետիտը ժամացույցը գնել էր մոտ 640 դոլարով GetTrumpWatches կայքից՝ որպես հատուկ նվեր իր կնոջ՝ Մելանիի համար։ Սակայն երբ բացել են տուփը, պարզվել է՝ Թրամփի անվան առաջին տառը՝ «T»-ն, պարզապես բացակայում է։

«Ես շատ հիասթափված եմ։ Ցանկանում էի նրա համար մի բան, որը ներկայացնում է նախագահին, նրա ազնվությունն ու հետևողականությունը»,- ասել է Պետիտը տեղական WJAR հեռուստաալիքին։

Իսկ Մելանի Պետիտը, որի համար նախատեսված էր նվերը, արձագանքել է ավելի զգացմունքային․

«Ինչպե՞ս կարող էր նման մի բան անցնել որակյալ ստուգում։ Ես իսկապես լաց եղա»:

Նախաձեռնող զույգը այժմ փորձում է կապ հաստատել կայքի պատասխանատուների հետ՝ պարզելու՝ արդյոք հնարավոր է փոխարինել կամ վերադարձնել ժամացույցը։

NY Post-ի փոխանցմամբ, դեպքը քննարկումների ալիք է բարձրացրել համացանցում՝ դառնալով ոչ միայն առցանց բողոքի պատճառ, այլև հումորային մեկնաբանությունների աղբյուր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»