Մամուլ 2 տարի առաջ - 08:06 05-06-2024

Բուքմեյքերական ընկերությունը նաև թիմ ունի. ինչ կորոշի ՈՒԵՖԱ-ն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Տպավորություն է՝ կարծես հայկական ֆուտբոլում քաոս է, որը գնալով խորանում ու անկառավարելի է դառնում: Հայաստանի առաջնության այս տարվա հաղթող Երեւանի «Փյունիկ»-ը հայտարարում է, որ խաղադաշտի, մարզումների խնդիր ունի եւ ստիպված է դիմել ՈՒԵՖԱ՝ Վրաստանում խաղերն անցկացնելու թույլտվություն ստանալու համար. բրոնզե մեդալակիր «Արարատ Արմենիա»-ն եւս, կարծես թե, լուրջ խնդիրներ ունի ֆեդերացիայի հետ, քանզի Հայաստանի գավաթը նվաճելուց հետո՝ պաշտոնական միջոցառման ժամանակ, գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարվեց պարգեւ ընդունել ֆեդերացիայի նախագահի ձեռքից եւ, ըստ շրջանառվող լուրերի, այժմ ֆեդերացիայից պահանջում են թիմի ղեկավարությունից հեռացնել Մինասյանին, այլապես նրանք էլ «կարժանանան» «Փյունիկի»-ի ճակատագրին: Ավելին՝ առժամանակ առկախվել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայի մի հատվածի հնարավոր վաճառքը կամ փոխանցումը «Արարատ Արմենիային», ինչի մասին խոսել էին տվյալ թիմի ղեկավարները՝ ըստ էության հաստատելով, որ նման բանակցություններ ընթանում են: Ինչ վերաբերում է արծաթե մեդալակիր «Նոա» ակումբին, ապա ֆուտբոլային որոշ մասնագետներ կարծում են, որ այն ամեն վայրկյան կարող է լուրջ խնդիրներ ունենալ, քանի որ ՈՒԵՖԱ-ն եւ ՖԻՖԱ-ն պայքարում են բուքմեյքերական ընկերությունների՝ ֆուտբոլում աճող ազդեցության դեմ ու վարում են քաղաքականություն, որն ուղղված է վերջիններիս ֆուտբոլից դուրս մղելուն եւ այն «մաքուր» պահելուն, ինչն ավտոմատ նշանակում է, որ այս ակումբը, շատ հավանական է, որ կունենա խնդիրներ: Չի բացառվում նաեւ, որ «Նոա»-ի խոցելի լինելը կարող է օգտագործվել ֆեդերացիայի ղեկավարության կողմից՝ թիմը «կանտրոլի» տակ պահելու համար:

Հիշեցնենք, որ «ՆՈԱ» ակումբի նախագահը Վարդգես Վարդանյանն է, ով «Դիջիթեյնի» հիմնադիրն է, որը մինչեւ 2017 թվականը կոչվում էր «Տոտո Գեյմինգ»:
Հ.Գ ՀՖՖ-ն ներկայիս ղեկավարները, որոնք նախկին լրագրողներ են, կառույցը դարձրել են շատ փակ ու անհասանելի լրագրողներիս համար: Մենք չենք ստանում ոչ հարցումների պատասխաններ, ոչ ունենում ենք բանավոր հարցադրումների հնարավորություն»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով