Սպորտ 3 տարի առաջ - 17:13 24-01-2023

Հայաստանի թենիսի ֆեդերացիան կորոշի՝ ինչ քայլեր ձեռնարկել ադրբեջանական դիմում-բողոքի դեմ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը փայլում է Ավստրալիայի Բաց առաջնությունում (Australian Open):

Թենիսիստը հաղթանակներից հետո բացահայտ աջակցություն է հայտնել Արցախին՝ տեսախցիկին գրելով «Atsakh stay strong», «Keep believing all the way until the end! Artsakh Stay Strong»:

Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան դիմել է թենիսի միջազգային ֆեդերացիային (IRF)՝ պահանջելով պատժել Կարեն Խաչանովին: «Թենիսում տեսախցիկի վրայի գրությունները յուրահատուկ ավանդույթ են, սակայն Խաչանովը դրանք չարաշահել է ու օգտագործել իր կեղտոտ նպատակների համար: Ադրբեջանի ֆեդերացիան նամակ է ուղարկել Միջազգային ֆեդերացիա, որում արտահայտված են մեր երկրի դեմ ուղղված փաստեր ու իրավաբանական փաստաթղթեր: Պահանջում ենք որոշիչ պատժամիջոցներ կիրառել Խաչանովի նկատմամբ, որպեսզի նմանատիպ իրավիճակ այլևս չկրկնվի»,- նշված է հայտարարության մեջ։

Oragir.News-ը Հայաստանի թենիսի ֆեդերացիայից տեղեկացավ, որ գերատեսչությունը պատրաստվում է քայլեր անել։

«Զրուցել եմ Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահի հետ։ Առաջիկա օրերին կորոշենք քայլերը»,- ասաց Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գևորգ Կարամանուկյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի