Արտաքին 2 տարի առաջ - 19:19 27-05-2024

Իռլանդիայում կփակվեն Ուկրաինայից փախստականների տեղավորման որոշ կենտրոններ

Իռլանդիայի իշխանությունները մտադիր են առաջիկա ամիսներին փակել Ուկրաինայից փախստականների տեղավորման կենտրոնների զգալի մասը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին մայիսի 27-ին հայտնել է «Irish Times»-ը՝ վկայակոչելով երկրի ինտեգրման նախարարության ներկայացուցչին:

2023 թվականի դեկտեմբերին Իռլանդիայի կառավարությունը հավանություն է տվել ուկրաինացի փախստականներին բնակարան տրամադրելու ժամկետի կրճատմանը մինչև 90 օր։ Ավելի վաղ Իռլանդիայի իշխանությունները հայտարարել էին, որ Ուկրաինայից փախստականներին հնարավոր չէ տեղավորել՝ բնակարանների բացակայության պատճառով։

«Մարտի 14-ից հետո Ուկրաինայից ժամանած փախստականներին բնակարանով ապահովելու ժամկետի սահմանափակման արդյունքում տեղավորման կենտրոնները մասամբ կազատվեն»,- գրում է «Irish Times»-ն ու հավելում՝ փախստականներն ամեն օր լքում են իրենց տրամադրված բնակարանները, որպեսզի ինքնուրույն հաստատվեն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի