Արտաքին 5 տարի առաջ - 13:15 29-06-2021

ՌԴ արտգործնախարարն ու ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարը քննարկել են ԼՂ փախստականների թեման

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 28-ին Մոսկվայում ընդունել է աշխատանքային այցով Ռուսաստանի մայրաքաղաք ժամանած ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիին: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից:

Զրույցի ժամանակ կարծիքներ են փոխանակել աշխարհում փախստականների, ներքին տեղահանված անձանց և քաղաքացիություն չունեցող անձանց վերաբերյալ, այդ թվում` հաշվի առնելով COVID-19 համավարակը, ինչպես նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի՝ ՌԴ-ի հետ փոխգործակցության տարբեր ասպեկտները:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ՝ փախստականների և ներքին տեղահանված անձանց վերադարձին վերաբերող հարցերը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի կրակի և ռազմական բոլոր գործողությունների դադարեցման վերաբերյալ հայտարարության համաձայն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով