Արտաքին 5 տարի առաջ - 10:36 24-06-2021

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակը կարող է ներգրավվել ԼՂ-ում փախստականների վերադարձի ապահովման գործընթացին. Զախարովա

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 28-ին հանդիպելու է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Վերջինս տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել փախստականների, ներքին տեղահանվածների, քաղաքացիություն չունեցող անձանց միջազգային պաշտպանությանն առնչվող և այլ հարցեր:

Զախարովան նշել է, որ ուշադրության կենտրոնում են լինելու ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հնարավոր ներգրավումը Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում փախստականների ու ներքին տեղահանվածների վերադարձի ապահովման գործընթացին, սիրիացիների հայրենադարձման նպատակով միջազգային հանրության ջանքերի կենտրոնացումը, ինչպես նաև Դոնբասից փախստականներին ու ներքին տեղահանվածներին աջակցության տրամադրումը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով