Մամուլ 2 տարի առաջ - 07:18 25-05-2024

Տարեկան 3մլն 504 հզր դրամ աշխատավարձ և 25 մլն արժողությամբ բնակարան․ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի եղբոր հայտարարագիրը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2018 թվականի «հեղափոխության» ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ «Հայաստանում վարչապետի «քիփ», «վարչապետի մոտիկ», բաջանաղ, «վարչապետենց քուչի լավ տղա», սենց բաներ չեն լինելու, արագ տեմպերով միլիոնատեր դարձող «ախպեր» չի լինելու»:

Իշխանության գալուց կարճ ժամանակ անց, սակայն, Փաշինյանի եւ իր թիմակիցների աներձագները, քավորներն ու սանիկները, ընկերները, ինչպես նաեւ «մորաքրոջ հարսները» տարբեր պաշտոնների նշանակվեցին։ Նրանցից մեկն էլ Շիրակի մարզը ներկայացնող ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանն է, որը ամուսնուն նշանակել է իրեն հասարակական հիմունքներով օգնական, իսկ եղբորը՝ իր նախկին ղեկավար Կարեն Սարուխանյանի օգնական։

Էմմա Պալյանի եղբայրը ներկայացրել է 2023 թվականի գույքի, եկամուտների եւ ծախսերի հայտարարագիր, ինչից էլ հասկանում ենք, որ ԱԺ-ից տարեկան 3 մլն 504 հազար դրամ աշխատավարձից կուտակված եկամուտ ունեցող Հայկ Պալյանը 2023 թվականին ձեռք է բերել 25 մլն դրամ արժողությամբ բնակարան։

Բնակարանը, որը միանձնյա սեփականությամբ է ձեռք բերվել, գտնվում է Շիրակի մարզի Գյումրի համայնքում։ 2022 թվականին Հայկ Պալյանը ձեռք է բերել մեքենա՝ 2012 թվականի արտադրության Ford մակնիշի։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 2,5 մլն դրամ։ Պալյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25 մլն դրամ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով