Մամուլ 2 տարի առաջ - 07:17 03-10-2024

Բնակարան, 10 մլն դրամ տարեկան եկամուտ. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, ում տարիներ շարունակ խմբակցության մեծամասնությունը «սրերով» է ընդունել, իր անշարժ գույքի, շահերի եւ ծախսերի հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մայիսի 28-ին, որտեղ հայտարարագրել է Արաբկիր վարչական շրջանում միանձնյա սեփականության իրավունքով եւ գնման եղանակով ձեռք բերված բնակարան. գնումը եղել է 2010 թվականին: Հաշվետու տարվա վերջում գույքը պահպանվել է:

Պատգամավորը հաշվետու տարում տրանսպորտային միջոց չի հայտարարագրել:
Մարիա Կարապետյանի բանկային հաշիվների մնացորդները տարբեր են. դրանցից մեկը հաշվետու տարվա սկզբում զրոյական վիճակում է եղել, որը տարվա վերջում դարձել է 1 մլն 272 հազար դրամ, մյուսը տարեսկզբին կազմել է 42.25 դոլար, ինչը տարվա վերջում զրոյացվել է, մեկ այլ բանկային հաշվի մնացորդը տարվա սկզբում կազմել է 764 դրամ, իսկ տարվա վերջում դարձել է 80 հազար դրամ, հաջորդը տարվա սկզբում կազմել է 332 հազար դրամ, իսկ տարվա վերջում զրոյացվել է: 10 եվրոն նույնպես տարեվերջին զրոյացվել է, իսկ 44.55 լարին պահպանվել է նույն կերպով:
Նրա կանխիկ գումարը տարվա սկզբում կազմել է 30 հազար դրամ, ինչը պահպանվել է տարվա վերջում:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 10 մլն դրամ, որը նրա աշխատանքի վարձատրությունն է:
Հիշեցնենք, որ 2021 թվականին մի խումբ քաղաքացիներ ակցիա էին իրականացրել Մարիա Կարապետյանի բնակավայրի տարածքում՝ տարբեր տեղերում փակցնելով նրա լուսանկարը՝ «Այս թաղամասում բնակվում է ԱԺ պատգամավոր, դավաճան Մարիա Կարապետյանը» մակագրությամբ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի