Ներքին 2 տարի առաջ - 18:00 22-05-2024

Փաշիզմը` որպես ֆաշիզմի ձև. մի նիկոլականի գրառման հետքերով

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցները անհանդուրժող կեցվածք ունեն արցախցիների նկատմամբ, չնայած այն բանին, որ վերջիններս հայրենազրկվել են նույն Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հայտնի որոշման հետևանքով։

Փաշինյանի աջակիցները արցախցիների նկատմամբ իրենց վերբերմունքը չեն էլ փորձում թաքցնել․ նրանցից ոմանք արցախցիներին սպառնում են վտարել Հայաստանից, ոմանք էլ Արցախի շրջափակման օրերին խաղաղ բնակչության վրա «բայրաքթարներ էր ուղարկում»։

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինայնի ամենամոլի աջակիցներից Թերեզա Ասատրյանը օրերս մի գրառում էր կատարել, որտեղ ոչ միայն արցախցիներին ուղղված ատելության տեղատարափ էր հնչեցրել, այլև տուրք էր տվել իր ֆաշինտական նկրտումներին։ Վերջինս առաջարկել էր Արցախի բնակչությանը բնակեցնել ամայի տարածքներում, զրկել ձայնի իրավունքից, իսկ աշխատանքից դուրս պարտադրել, որ վերջիններս կատարեն հայ զինծառայողների ցանկությունները և այլն։

Օգտատերն իր գրառման մեջ Արցախի բնակչությանը բաժանել էր արցախցիների և ղարաբաղցիների՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե, իբր այն ուղղված չէ շարքային արցախցիների դեմ, ինչը, բնականաբար, իրականությանը չի համապատասխանում։

Իշխանամետ հայացքներով և արցախցիներին մշտապես թիրախավորող այս օգտատերը ավելի ուշ՝ հանրային ճնշման ներքո, ստիպված էր եղել հեռացրել էր իր գրառումը, սակայն Oragir.News-ը նախքան դա ֆիքսել էր այն․



Հիշյալ օգտատերը, որի գրառման մեջ արցախցիների հանդեպ ատելությունից զատ առկա են նաև բացահայտ ֆաշիստական հակումներ, պետք է արժանանա ոչ միայն իրավապահ մարմինների, այլև հոգեբույժների ուշադրությանը, քանի որ նման մոտեցումներ ունեցող անձինք վտանգ են ներկայացնում հասարակության համար։

Հիշյալ օգտատիրոջ ատելությունն ու ֆաշիստական հակումներն արցախցիներից բացի կարող են ուղղվել Հայաստանի Հանրապետության բոլոր այն քաղաքացիների դեմ, ովքեր չեն կիսում իր հայացքները և չեն աջակցում Հայաստանն աղետալի վիճակի հասրցրած կառավարությանն՝ ի դեմս այդ կառավարությունը գլխավորող Նիկոլ Փաշինյանի։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում