Ներքին Միտք 1 տարի առաջ - 12:07 23-03-2025

Իմաստ չկա նիկոլականի հետ վիճել, թե ով է հանձնել Արցախը, դա նույնն է, որ հանդում տավարի հետ խոսքի բռնվես

Հոգեբանները կհաստատեն, որ նիկոլենց Սարիկը խորը հոգեբանական խնդիրներ ունի նիկոլական լինելու հանգամանքի հետ: Մի կողմից 7 տարվա մեջ 3 կուսակցություն փոխած Սարիկը մարմաջում է Գյումրու քաղաքապետ դառնալ, մյուս կողմից՝ հոգեբանորեն չի հարմարվում փաստի հետ, որ հայրենիք հանձնածների խմբակում է:

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը:

«Եվ, ի՞նչ է անում՝ մանկապատանեկան «կռուտիտի» պլաստինկան է միացրել. մի օր հայտարարում է, թե չի լսել, որ Նիկոլը Արցախը Ադրբեջանի կազմում է ճանաչել, մեկ այլ օր՝ թե բա Արցախը Նիկոլը չի նվիրել, ուղղակի պարտվել ենք, իսկ պարտության պատճառը բանակից փողով ազատվածներն են:

Անշուշտ, իմաստ չկա նիկոլականի հետ վիճել, թե ով ու ոնց է հանձնել Արցախը: Դա նույնն է, որ հանդում տավարի հետ խոսքի բռնվես ու փորձես համոզել՝ կով ջան, թարմ յոնջա արածելը վտանգավոր է, կարող է պայթես: Ուստի իմաստ չկա Արցախը հանձնելու թեմա արծարծել:

Բայց կա մի բայց. Նիկոլը չի նեղվում, որ իրեն թուրք են ասում, իսկ Սարի՞կը: Կարևոր հարց է. հայրաքաղաքում քաղաքապետ դառնալու հավակնորդը պետք է պատասխանի՝ թուրք կոչվելն իր համար վիրավորակա՞ն է, թե՞ Նիկոլի նման հաճույք է ստանում թուրք կոչվելուց: Ցանկալի է, որ հարցին Սարիկը պատասխանի տեսախցիկների առաջ, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրում՝ Ջարդի ձորում», - գրել է Հակոբյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան