Ներքին 4 տարի առաջ - 14:40 14-03-2022

Մենք այս պահին 22 հոգով պատրաստ ենք մեկնելու պատերազմ, կանգնելու մեր եղբայրների կողքին և կռվելու ֆաշիզմի դեմ


Այսօր Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց էին հավաքվել մի խումբ քաղաքացիներ՝ հաջակցություն Ռուսաստանի Դաշնության։

ՌԴ դեսպանատան դիմաց ի պաշտպանություն Ռուսաստանի ակցիա իրականացնող ՀՀ քաղաքացիներից մեկն ասաց. «Եկել եմ ասելու, որ Ռուսաստանը ինձ համար երկրորդ հայրենիք է, ես ինքս ազգությամբ հայ եմ, բայց եկել եմ ասելու, որ այսօր ես ռուս եմ։ Աշխարհում երկակի ստանդարտներ չեն կարող լինել. ինչպես հայ ազգը իր 5000-ամյա պատմության մեջ չի կործանվել, այնպես չի կարող կործանվել Ռուսաստանը։ Եկել եմ խնդրելու Ձերդ գերազանցություն Ռուսաստանի նախագահին, որ ստիպի տականքներին դիվանագիտական առումով կատարել իր պահանջները։ Եկել եմ ասելու, որ ես քեզ հետ եմ, ռո՛ւս ազգ, դու իմ եղբայրն ես, մենք Ռուսաստանի հետ ենք ու հավիտյան նրա հետ էլ կմնանք»,- ասաց նա։

Ակցիա իրականացնող մյուս քաղաքացին՝ Ռուբեն Ծատրյանը, լրագրողների հետ զրույցում ասաց. «Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի մեր աջակցությունը հայտնենք մեր եղբայրական ժողովրդին։ Նրանք դարեր շարունակ մեր կողքին են եղել։ Մենք այս պահին 22 հոգով պատրաստ ենք մեկնելու պատերազմ, կանգնելու մեր եղբայրների կողքին և կռվելու ֆաշիզմի դեմ»։

Վերջինս նշեց, որ այսօր ամբողջ աշխարհը դուրս է եկել Ռուսաստանի դեմ, և իրենք ՌԴ դեսպանատան դիմաց են՝ ցույց տալու իրենց աջակցությունը։

Լիլիթ Հարությունյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան