Մամուլ 2 տարի առաջ - 09:08 21-05-2024

Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ ԱԺ ՔՊ-ական պատգամավորները մոտ երկու ժամ խմբակցության նիստ են արել` հերթական ԱԺ նիստին ընդառաջ: Նախ վերեւների հրահանգն է փոխանցվել շարքայիններին՝ շարժման մասին վիրավորական, ծաղրող հայտարարություններ, գրառումներ չանել` իրավիճակը էլ ավելի չսրել: Թեժ քննարկում է ծավալվել հատկապես Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների նախագծի շուրջ, որով նախատեսվում է փաստաբանների հարկերն ավելացնել` նրանց նկատմամբ ԱԱՀ կիրառել, այսինքն` 20 %-ի չափով հարկել:

ՔՊ խմբակցության շատ անդամներ դեմ են արտահայտվել Բաբկեն Թունյանի ղեկավարած տնտեսական հանձնաժողովի` այս նախագծին տրված դրական եզրակացությանը, ասել են, որ քաղաքացիների բեռն այս փուլում չի կարելի մեծացնել, իսկ այդ փոփոխության հետեւանքով փաստաբանական ծառայությունների արժեքը կմեծանա, ուստի դա կանդրադառնա նաեւ նրանց ծառայություններից օգտվող քաղաքացիների լայն շերտի վրա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան