Մամուլ 4 տարի առաջ - 08:06 08-10-2022

ՔՊ փակ նիստում թեժ մարտեր են ընթացել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը Վահագն Հովակիմյանի հեռանալուց հետո թափուր է մնացել, նախօրեին այդ պաշտոնի համար ՔՊ խմբակցության փակ նիստում թեժ մարտեր են ընթացել՝ խմբակցությունը բաժանվել է 2 մասի ՔՊ հնաբնակները պաշտպանել են Արփի Դավոյանի թեկնածությունը, մյուսները՝ Արուսյակ Ջուլհակյանի։ Ջուլհակյանը 2 ձայն ավելի է հավաքել։

Սակայն մինչ քվեարկությունը, նիստում այնպիսի կրքեր են բորբոքվել, որ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կեսից նեղացել ու դուրս է եկել․ նա կողմ է եղել Ջուլհակյանին, ով ավելի մոտ է իրավաբանությանը, քան Դավոյանը։

Ասել է, որ սա ծանր հանձնաժողով է, խնդիրը փոխնախագահի համար նախատեսված «պադավատի» ու վարորդի համատեքստում մի քննարկեք, պետք է լինի օրենքից հասկացող մեկը, որ կարողանա կազմակերպել հանձնաժողովի աշխատանքը։ Ի վերջո, փակ քվեարկության արդյունքում 28/30 հարաբերակցությամբ Ջուլհակյանն է ընտրվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով