Ներքին 2 տարի առաջ - 14:50 10-05-2024

Բժշկականում «խառն են»․ ուսանողներն ասում են՝ դասադուլն արգելված է, փոխդեկանը հերքում է

Համացանցի որոշ օգտատերեր մեծ թափով տարածում են տեղեկություն այն մասին, որ Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողներին բուհի դեկանատից զանգում են և սպառնում։

Այս խնդրի մասին նաև ահազանգել է նաև Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։ Նա մասնավորապես գրել է․

«Ուսանողներն ահազանգում են։ Մեզ հետ կապ են հաստատել ԵՊԲՀ ուսանողները, ովքեր հայտնում են, որ դեկանատից անհատապես զանգում են ուսանողներին և սպառնում, որ «Ով մասնակցի դասադուլին, կփոշմանի և խնդիր կունենա քննությունների հետ»»։

Oragir.News-ը կապ հաստատեց ԵՊԲՀ Ընդհանուր բժշկության ֆակուլտետի փոխդեկանի հետ։ Չնայած այն բանի, որ համալսարանում ուսանողները շարունակում են բնակականոն դասապարոցեսը՝ ԵՊԲՀ-ից հերքեցին շրջանառվող լուրերը.

«Մենք ընդամենը՝ զանգել ենք ամբիոններ և հարցրել ուսանողների բացակայությունների թվերը, ուրիշ ոչինչ»։

Փոխդեկանի խոսքով՝ ուսանողի՝ դասադուլ անելու ցանկության դեպքում նրանք խոչընդոտ չեն հանդիսանա։

Հիշեցնենք, որ նախօրեին կայացած հանրահավաքի ժամանակ Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը դիմեց հանրապետության բոլոր դպրոցներին ու բուհերին՝ կոչ անելով այսօրվանից համապետական դասադուլ հայտարարել։

Նշենք նաև, որ ԵՊՀ ուսխորհուրդը հայտարարությամբ միացել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, մի շարք ֆակուլտետների ուսանողներ կազմակերպված դասադուլ են հայտարարել՝ այդ մասին տեղեկացնելով դեկաններին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով