Ներքին 3 տարի առաջ - 12:08 20-09-2023

ԵՊՀ-ում դռները փակում են, որ ուսանողներն ու դասախոսները գործադուլի և դասադուլի չմիանան

Արցախում տիրող իրավիճակով պայմանավորված բազմաթիվ երիտասարդներ կոչով դիմում են Երևանի բուհերի ուսանողներին, որպեսզի դասադուլ անեն և դուրս գան փողոց՝ հեռացնելու գործող իշխանությանը:

Այս պահին ակցիայի մասնակիցները իրազեկում են իրականացնում նաև Երևանի պետական համալսարանում, ուսանողներին կոչ են անում չվախենալ և միանալ այս պայքարին:

Oragir.News-ի տեղեկություններով ԵՊՀ-ի ղեկավարությանը հրահանգ է իջեցվել՝ ամեն բան անել, որ դասախոսներն ու ուսանողները դուրս չգան փողոց.

«Հենց հիմա համալսարանի դռները փակում են, որ դասախոսներն ու ուսանողները մնան ներսում, դասադուլի և գործադուլի չմիանան»,- ասաց մեր զրուցակիցը:

ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման հրաման չկա, իսկ ճշտող հարցը լսելուց հետո հեռախոսն անջատեց:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան