Ներքին 3 տարի առաջ - 12:23 26-09-2023

ՀՀ-ի գոյությունը վտանգված է․ Թևանյանը ուսանողներին դասադուլի կոչ արեց

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը և մի խումբ երիտասարդներ իրազեկման ակցիա են իրականացնում բուհերում։ Պոլտեխնիկի բակում՝ դիմելով ուսանողությանը, Անդրանիկ Թևանյանը կոչ արեց դասադուլ իրականացնել։

«Հարգելի՛ ուսանողներ, ՀՀ-ի գոյությունը վտանգված է, ձեզ խաբում է Նիկոլ Փաշինյանը՝ հավաստիացնելով և անբարոյական առաջարկ անելով, որ Արցախը հանձնելով՝ փրկվելու է Հայաստանը։

Արցախն այսօր դատարկվում է, հայաթափվում է Նիկոլ Փաշինյանի, Ալիևի ու Էրդողանի համատեղ գործողությունների արդյունքում։ Բայց դրանով հայկական ողբերգությունը ոչ թե ավարտվում է, այլ նոր է սկսվում։ Ուսանողությունը պետք է դասադուլ անի, տեր կանգնի իր հայրենիքին և հասկանա, որ հաջորդը հարվածի տակ է հայտնվում Սյունիքը։

Նախիջևանում Էրդողանն ու Ալիևը արդեն պայմանավորվել են, որ պետք է Սյունիքի հարցը լուծեն։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի այդ մասին, բայց ցույց է տալիս, որ իբր պայքարում է ինքնիշխանության համար։ Ինչպես որ Արցախում տեղի ունեցածի մասով Էդողանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը տեղյակ էր, այնպես էլ համոզված եղեք, որ նա տեղյակ է Սյունիքից սպասվող զարգացումների մասին։

Մեր խնդիրը պետք է լինի թույլ չտալ, որպեսզի թուրք-ադրբեջանական ծրագիրը իրականանա, իսկ դրա համար անհրաժեշտ է իշխանափոխություն Հայաստանում, որպեսզի մենք կարողանանք մեր բնական դաշնակիցների՝ Իրանի և Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել և թույլ չտալ ՀՀ-ի կործանում»,- ասաց նա՝ հորդորելով միանալ ակցիային։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով