Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:42 03-10-2025

Հայ-հունական քոլեջի ուսանողներն այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն

Այսօր հայ-հունական քոլեջի ուսանողները, պատմության դասախոս Անի Ամիրջանյանի հետ, այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն։ Նպատակը՝ հարգանքի տուրք մատուցելն էր հերոս հայորդիներին։

Ուսանողները ծաղիկներ են խոնարհել և հուզմունքով լսել դասախոսի կողմից պատմված հերոսների անցած հերոսական ուղու մասին։ Ուսուցչուհու խոսքերով նման նախաձեռնությունները պետք է լինեն վարակիչ, քանի որ յուրաքանչյուրիս պարտքն է մեր կյանքի համար միշտ երախտապարտ լինել այդ քաջ տղաներին։

«Ես հպարտ եմ, որ կարողանում եմ կրթել նման սերունդ։ Իմ ուսանողները ապագա մայրեր և զինվորներ են, ովքեր իրենց ներդրումն անպայման կունենան մեր հայրենիքի կյանքում։ Ես պարտք եմ համարում իմ սերնդին դաստիարակել՝ որպես նոր Սոսեներ և Մոնթեներ»,- նշում է Անի Ամիրջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով