Արտաքին 2 տարի առաջ - 16:08 05-05-2024

Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ջրի մոտ հանգստանալուց

Սոչի քաղաքի իշխանությունները իրենց պորտալում հայտնել են, որ հանգստավայրը շարունակում է զգուշացվել եղանակային անբարենպաստ երևույթների մասին։ Փոխանցում է New.am-ը։

«Համաձայն օդերևութաբանների փոթորկի նախազգուշացման՝ ժամը 10.00-12.00-ը և մինչև 2024 թվականի մայիսի 5-ի օրվա վերջը Սոչիի գետերում և Սիրիուս ԴՏ-ում սպասվում է ջրի մակարդակի բարձրացում՝ տեղ-տեղ հասնելով վտանգավոր ցուցանիշների»,- ասված է քաղաքապետարանի հաղորդման մեջ:

Նշվում է, որ Սոչիի ղեկավար Ալեքսեյ Կոպայգորոդսկու հանձնարարությամբ բոլոր քաղաքային ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով։

Հանգստավայրի բնակիչներին և հյուրերին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ ջրի մոտ հանգստանալուց և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին