Սպորտ 28 րոպե առաջ - 19:04 04-11-2026

UFC-ի լեգենդը սպառնացել է Արման Ծառուկյանին

UFC-ի Փառքի սրահի անդամ Դոնալդ Սերոնեն կոշտ քննադատության է ենթարկել հայ մարտիկ Արման Ծառուկյանին՝ դժգոհություն հայտնելով նրա պահվածքից ինչպես մրցումների ընթացքում, այնպես էլ դրանցից դուրս։

Նոյեմբերի 29-ին Չիկագոյում կայանալիք RAF 15 մրցաշարում Ծառուկյանը կմրցի UFC-ի նախկին չեմպիոն Էնթոնի Պետիսի հետ։ Սկզբում Պետիսի մրցակիցը պետք է լիներ Սերոնեն, սակայն վերջինս ընտանեկան հանգամանքների պատճառով հրաժարվել է մասնակցությունից։
Սերոնեի դժգոհությունը կապված է RAF լիգայում Ծառուկյանի մասնակցությամբ միջադեպերի հետ։ Հայ մարտիկի գոտեմարտերը Յուրայա Ֆեյբերի և Դիլոն Դենիսի հետ ավարտվել են մասնակիցների միջև քաշքշուկներով։

«Նա լավ ըմբիշ է, բայց միևնույն ժամանակ՝ անիծյալ ապուշ։ Ես հաջողություն եմ մաղթել Էնթոնիին և նախազգուշացրել նրան։ Եթե իմ կամքով լիներ, հաշիվներ կմաքրեի թե՛ Արմանի, թե՛ նրա ամբողջ թիմի հետ»,- հայտարարել է Սերոնեն։