Սպորտ 4 տարի առաջ - 13:20 31-08-2022

«Ուրախ եմ կրկին Հայաստան գալու համար». ֆուտբոլային լեգենդը Երևանում է

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուն դարձյալ ժամանել է Հայաստան։ Պորտուգալացի աստղն այս անգամ Երևանում է՝ որպես «Դիջիթեյն» ընկերության դեսպան (brand ambassador) ։

Հարկ է հիշեցնել, որ Ֆիգուն 2018 թվականին մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած լեգենդների հանդիպմանը։

Այս անգամ «Բարսելոնայի», «Ռեալի», «Ինտերի» նախկին ֆուտբոլիստը եկել է, որպեսզի օգնի հայկական ընկերությանը ինֆորմացիայի տարածման ու հայկական սպորտը համաշխարհային մակարդակում հասանելի դարձնելու գործում։

«Շատ ուրախ եմ դարձյալ Հայաստանում լինելու համար։ Ինձ համար մեծ պատիվ է միանալ «Դիջիթեյն»-ի ընտանիքին: Վերջին անգամ ես այստեղ մասնակցել եմ լեգենդների խաղին: Երբ գալիս ես ֆուտբոլ խաղալու, այդքան մեծ հնարավորություններ չունես տեսնել և ճանաչել երկրի մշակույթը, հանդիպել մարդկանց: Դու միայն գալիս ես օդանավակայան, այնուհետև հյուրանոց ես գնում: Այդիսկ պատճառով ես շատ ուրախ եմ կրկին վերադառնալ Հայաստան, ժամանակ ունեմ երկիրը ճանաչելու համար»,- ասել է Ֆիգուն։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին