Միտք Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 14:47 21-10-2024

Գուրգեն Արսենյանը Մոսկվայում հյուրերին դիմավորել է ստենդի մոտ, որի վրա պատկերված է Արագածը

Լրագրող Նաիրա Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հոկտեմբերի 18-ին, Ացախյան պատերազմից հետո առաջին անգամ՝ Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ անկախության տոնին նվիրված ընդունելություն, որն անկացրել է ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը։

Ընդունելությունը տեղի է ունեցել Մոսկվայի Լոտտե Պլազա հյուրրանոցում, որի անձնակազմը, չիմացանք թե ինչի համար՝ վերջերս հոտընկայս ծափահարում էր Մոսկվա ժամանած Ն․ Փաշինյանին։

Ինքս ներկա չեմ եղել այդ ընդունելությանը, սակայն, քիչ առաջ ընկերներիցս մեկի էջում տեսա հրապարակված այս լուսանկարը և ինֆորմացիա այն մասին, որ Արսենյանը հյուրերին դիմավորել է ստենդի մոտ, որի վրա պատկերված է Արագածը։ Ասել է թե, Հայաստանի իշխանությունները նույնիսկ Մոսկվայի Լոտտե Պլազա հյուրանոցից են դիվանագիտական հաղորդագրություն ուղարկում Թուրքիային այն մասին, թե՝ «դարդ չանեք էֆենդիներ ջան, մենք խոնարհ ու ամեն մակարդակի վրա արմատախիլ ենք անում հայոց պատմական հիշողության այն դրվագները, որոնք ձեզ դուր չեն գալիս»։

Լավ, ասենք գրածս միտքը իմ՝ լրագրողիս ու այսօրվա իշխանությանը դեմ հայիս կծու բնութագիրն է ընդամնեը, և գույները խտացնելու կարիք չկա։ Ի վերջո, կասեն գյուղի ջոչերը, Արագածն էլ, ինչպես Մասիսը, մերն է (մերն է, այո, ինչպես հավերժ մերն է լինելու Արցախը) ու Արագածն էլ, ինչպես Մասիսը, փառահեղ լեռ է։ Անխոս այդպես է։ Եվ, ինչ խոսք, Արագածն էլ արժանի է պատկերված լինելու ՀՀ անկախությանը նվիրված բարձրաստիճան ընդունելության ստենդին՝ Մոսկվա տեղ։ Սակայն, ինչու՞ դա անել հենց հիմա։

Եվ ուրեմն, եթե դա Թուրքիային Ռուսաստանից հղված մեսսիջ չէ, կարելի էր այդ պատին՝ դեսպանի թիկունքին նկարել ոչ Արագած և ոչ էլ Մասիս, այլ ասենք, վատագույն դեպքում՝ մի վարդի թուփ, իսկ լավագույն դեպքում՝ ընդամենը ՀՀ զինանշանը։ Իսկ եթե դա, այնուամնայինվ այն է ինչ մենք ու պարոն Էրդողանը հասկացավ, իսկ դա այդպես է, քանի որ դիվանագիտության մեջ նման բարձր մակարդակներում պատահականություններ չեն լինում, ապա ժամանակագրության մեջ ֆիքսվում և պատմական փաստ է դառնում ևս մեկ ապացույց առ այն, որ այսօրվա Հայաստանը ղեկավարվում է ոչ հայամետ ուժերի կողմից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»