Ներքին 5 տարի առաջ - 18:58 24-05-2021

Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը՝ ՔՊ ցուցակում

Հունիսի 20-ին սպասվող ընտրություններին ընդառաջ նոր մանրամասներ են հայտնի դառնում կուսակցությունների ցուցակների վերաբերյալ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին հնգյակում ընդգրկված է լինելու հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Տեղեկությունը հայտնում է armtimes.com–ը։

Վերջինիս մամուլի խոսնակը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է` երբ հստակություն լինի, հայտարարություն կանեն:

Դիտարկմանը, որ իրենց տեղեկություններով` արդեն համարն է որոշված, Աննա Մկրտչյանն ասել է, որ կփորձի կապ հաստատել պարոն Սուքիասյանի հետ և տեղեկությունը ճշտել:

Armtimes.com–ի տեղեկություններով` ՔՊ ցուցակի անցողիկ տեղերից մեկն էլ (13) բաժին է ընկնելու գործարար, «Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանին: Արսենյանը լրատվամիջոցի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է այդ տեղեկությունը՝ կոչ անելով սպասել ցուցակի հրապարակմանը:

Մայիսի 26-ը ԿԸՀ-ին ցուցակներ տրամադրելու վերջնաժամկետն է: ԿԸՀ-ին տրամադրելուց հետո քաղաքական ուժերն իրենց ցուցակները կսկսեն հանրայնացնել:

Հիշեցնենք` Խաչատուր Սուքիասյանը ԱԺ պատգամավոր է եղել 1999-2003 և 2003-2007 թվականներին։ Խմբակցություններում և պատգամավորական խմբում ընդգրկված չի եղել: 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 10 ընտրատարածքից:

Գուրգեն Արսենյանը ԱԺ պատգամավոր է եղել 2000-2003թթ.–ին։ 2003-ին կրկին խորհրդարան է անցել համամասնական ընտրակարգով (ՄԱԿ): 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան