Ներքին 2 տարի առաջ - 19:43 02-05-2024

Երևանում հարազատ եղբայրները վիճել են 3 անձանց հետ, որոնցից մեկը դանակահարել է եղբայրներից մեկին. shamshyan.com

Ապրիլի 22-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց են զանգահարել «Էրեբունի» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Խորենացի փողոցի «Շիրակ» հյուրանոցի մոտից «ձախ ազդրի երրորդականի պատռած այրունոտ վերք» ախտորոշումով իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Արդեն տեղում ոստիկաները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Արսեն Թ․-ն է, ով հայտնել է, որ վիճաբանության ժամանակ դանակով հարվածել են իրեն:

Ոստիկանները պարզել են, նաև որ նույն օրը ժամը 21։00-ի սահմաններում Խորենացի 24 հասցեի մոտ եղբայրներ Արսեն Թ․-ն և 30-ամյա Արա Թ․-ն միասին հանդիպել են ոմն Միշային և Վանոյին և մեկ այլ անծանոթ անձի հետ, որտեղ վերջիններից հետ գումարային հարցի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որը հետո վերածվել է ծեծկռտուքի որի ժամանակ նրանք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իրենց մարմնի տարբեր մասերին, իսկ ոմն Վանոն իր մոտ եղած դանակով հարվածել է Արսեն Թ․-ի ձախ ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Վանոն և Միշան հանդիսանում են Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Միշա Մ․-ն և Լոռու մարզի բնակիչ 52-ամյա Վանո Թ․-ն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են համատեղ միջոցառումներ՝ անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով