Ներքին 3 տարի առաջ - 23:29 18-01-2023

Վանաձորում հարազատ եղբայրները հարձակվել են օպերլիազորների վրա, ծեծել, կրակել նրանց ուղղությամբ․ shamshyan.com

Հունվարի 18-ին հետապնդում-վնասազերծում է տեղի ունեցել Լոռու մարզում, որի ժամանակ հնչել են կրակոցներ, գրում է shamshyan.com-ը:

Ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Վանաձոր քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Երրորդ մաս» թաղամասի 2 բնակիչ թմրամիջոց են իրացնում ու այդ պահին նրանք գտնվում են Opel մակնիշի ավտոմեքենայում՝ «Դարպասի ճալ» կոչվող հատվածում։

Ժամը 13։00-ի սահմանում Ոստիկանության Լոռու մարզային վարչության 2 օպերլիազոր իրենց անձնական օգտագործման ավտոմեքենայով մեկնում են նշված վայր, որտեղ նկատում են կասկածելի Opel-ը։

Քրեական հետախույզները մոտենում են ավտոմեքենային, ներկայանում՝ ցույց տալով ծառայողական վկայականներն ու ասում են, որ ապօրինի թմրամիջոց իրացնելու կասկածանքով այդ 2 երիտասարդը պետք է իրենց հետ գնան ռեգիոնալ վարչություն։

Երիտասարդները սկսում են անկանոն շարժումներ կատարել, դուրս են գալիս ավտոմեքենայից ու ուղևորվում դեպի գետի կողմը։ Օպերլիազորները, նրանց հետևից գնալով, նկատում են, որ նրանք փորձում են ինչ-որ բան նետել գետի ուղղությամբ։

Օպերլիազորներից մեկը կարողանում են բռնել ավտոմեքենայի միջից իջած ուղևորի ձեռքից, որպեսզի նրան տանի իր ծառայողական ավտոմեքենան, սակայն նրանք հրաժարվում են ու սկսում են քաշքշել, միաժամանակ հայհոյանքներ հնչեցնել ոստիկանության հասցեին, ապա հարվածում ու օպերլիազորներից մեկին գցում են գետնին ու սկսում հարվածել, ինչի հետևանքով ոստիկանության ծառայողը գլխի մասում մարմնական վնասվածք է ստանում։

Դրանից հետո երիտասարդներից մեկը կրակոցներ է արձակել, ապա դիմել փախուստի։ Ոստիկաններին օգնության են հասել նրանց գործընկերները, ովքեր կրակոցներ արձակող երիտասարդին կարողացել են վնասազերծել, իսկ վարորդը, նստելով վերը նշված ավտոմեքենան, քշել է ոստիկանների ուղղությամբ, ապա ընկերոջ հետ ավտոմեքենայով դիմել են փախուստի։

Սկսվել է հետապնդում, ու արդեն Դարպաս գյուղից դեպի Լեռնապատ գյուղ տանող ճանապարհին ոստիկանները հայտնաբերել ու վնասազերծել են նրանց, ապա բերման ենթարկել Ոստիկանության Տարոնի բաժին։

Երիտասարդները Վանաձորի բնակիչներ՝ 23-ամյա Գոռ Գ.-ն և 25-ամյա Գուրգեն Գ.-ն, հարազատ եղբայրներ են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի