Ներքին 2 տարի առաջ - 21:42 23-11-2023

Հերթական ծեծկռտուքը՝ «Քրեյզի» գիշերային ակումբում. հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով նոյեմբերի 20-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում Եղվարդի բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացիներ, որոնց մարմնի վրա առկա է եղել մարմնական վնասվածքներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորները Կոտայքի մարզի բնակիչներ 37-ամյա Հմայակ Գալստյանն է և 33-ամյա Գևորգ Գալստյանը:
Վերջիններս հիվանդանոցում չէին հայտնել իրենց ինքնությունը:

Տեղում ոստիկանության Նաիրիի բաժնի և ոստիկանության Կենտրոնական բաժնի Նորք Մարաշի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ նույն օրը ժամը 06:00-ի սահմաններում Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Քրեյզի» գիշերային ակումբում տեղի է ունեցել վիճաբանություն նրանց և ակումբի անվտանգության աշխատակից, Երևանի բնակիչ 30-ամյա Աղասի Գալստյանի միջև:

Գ. Շամշյանի տեղեկություններով հիվանդանոց դիմած Հ. և Գ. Գալստյանները հարազատ եղբայրներ են:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»