Արտաքին 2 տարի առաջ - 18:53 29-04-2024

Իսլամական բանկը վարկ կհատկացնի Թուրքիային

Միջազգային ֆինանսական կազմակերպություն հանդիսացող Իսլամական զարգացման բանկը, որը գտնվում է Սաուդյան Արաբիայում, 2024-2026թթ. Թուրքիային կտրամադրի 6.3 մլրդ դոլար վարկ։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Էր-Ռիադում կայացած բանակցություններից հետո հայտնել է Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը։

«Ֆինանսավորումը կհատկացվի կրթության, տրանսպորտի, գյուղատնտեսության, արդյունաբերության, էներգետիկայի ոլորտներում Թուրքիայի կողմից իրականացվող տնտեսական զարգացման միջնաժամկետ ծրագրի շրջանակներում նախագծերի աջակցության համար»,- նշել է Շիմշեքը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Համաշխարհային բանկը (ՀԲ) Թուրքիային լրացուցիչ 18 մլրդ դոլար Է հատկացրել ներդրումային ծրագրերի համար: Համաշխարհային բանկի հետ Թուրքիայի բանակցությունների մասին հայտնի է դարձել մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից անմիջապես հետո, որոնց նախօրեին ընդդիմությունը պնդում էր, թե Անկարան վարկային գործարք է կնքել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է նման պնդումները՝ հայտարարելով, որ իշխանությունները մտադիր չեն ԱՄՀ-ից վարկ վերցնել:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Անկարան ԱՄՀ-ի պարտքերը վճարել է 2013թ և այլևս մտադիր չէ նրա հետ վարկային համաձայնագրեր ստորագրել:

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին