Սպորտ 23 րոպե առաջ - 19:44 04-11-2026

Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկա-Եվրոպա դիմակայությանը

Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, 60 կգ քաշային Արթուր Բազեյանը WORLD BOXING-ի կողմից անվանական հրավեր է ստացել մասնակցելու Ամերիկա մայրցամաքն ընդդեմ Եվրոպայի բռնցքամարտի երեկոյին։

Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Մենամարտը կկայանա նոյեմբերի 14-ին՝ Հունգարիայում։

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Բազեյանի մրցակիցը կլինի կուբացի Ռիկարդո Կուելոմատեն: