Ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաջիմուրատ Գացալովը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած աշխարհի առաջնությունից հետո «Матч ТВ»-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ իր թիմի ըմբիշներին այլևս չի թույլատրելու մասնակցել RAF (Real American Freestyle) ազատ ոճի ըմբշամարտի լիգային:
«Մեր տղաներից երեքը՝ Խանիևը, Կադեևը, Սադուլաևը, ովքեր գոտեմարտել են RAF-ում, լիարժեք նախապատրաստական փուլ չեն անցել: Մենք լեռներում էինք, որտեղ բարելավում էինք ֆիզիկական պատրաստվածությունը: Իսկ նրանք պատրաստվում էին RAF-ին:
Ֆեդերացիայի և իմ անձնական դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանի առաջնությանը որակավորված ըմբիշները չեն գոտեմարտելու ոչ մի տեղ, բացի մարզչական շտաբի կողմից որոշված վարկանիշային մրցաշարերից։ Մասնակցել RAF-ին թույլ չեմ տա։ Այլապես մենք կդիտարկենք երկրորդ կամ երրորդ համարներին»,- ասել է Գացալովը: