Սաուդյան «Ալ-Նասրի» պատանի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդու կրտսերն իր նորամուտի հրավերն է ստացել Պորտուգալիայի մինչև 17 տարեկանների (Մ-17) հավաքականից:
Աստղային պորտուգալացու ավագ որդին ընդգրկվել է 23 ֆուտբոլիստներից կազմված հայտացուցակում՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ Անդորրայի և Սերբիայի ընտրանիների դեմ հանդիպումներին:
Ազգային թիմ հրավերը հաջորդել է իսպանական ակադեմիաներից մեկում նրա մարզումների մասին լուրերին, ինչն արդեն հասցրել էր շշուկներ առաջացնել հավաքականում ֆուտբոլիստի միջազգային ապագայի վերաբերյալ:
Հատկանշական է, որ Ռոնալդու կրտսերն արդեն հասցրել է պաշտպանել Պորտուգալիայի մարզական պատիվը Մ-15 և Մ-16 հավաքականների կազմում, սակայն, միևնույն ժամանակ, իրավունք ունի ներկայացնելու նաև Իսպանիայի, Անգլիայի, ԱՄՆ-ի և Կաբո-Վերդեի հավաքականները:
Armsport