Ներքին 29 րոպե առաջ - 19:57 04-11-2026

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և գործով անցնող մյուս անձանց խափանման միջոցների վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10։30-ին, գրում է aravot.am-ը։

Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվել է նաև Գագիկ Ծառուկյանի կալանքի երկարացման կամ փոփոխման հարցը։

Հանրային մեղադրողը միջնորդել է երեք ամսով երկարացնել կալանքի ժամկետը, իսկ պաշտպանները միջնորդել են վերացնել կալանքը կամ կիրառել առավել մեղմ խափանման միջոց։