Ներքին 2 տարի առաջ - 17:56 15-04-2024

«Շանսոն» ռեստորանի մոտ մկրտության արարողության մասնակիցները հայհոյել են, հարվածել միմյանց. shamshyan.com 

Ապրիլի 5-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Նույն օրը երեկոյան ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր քաղաքի «Շանսոն» ռեստորանի հարակից տարածքում մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել։

Ոստիկանության Արմավիրի բաժնում պարզվել է, որ նշված ռեստորանի հարակից տարածքում ժամը 22։40-ի սահմաններում մկրտության արարողության մասնակիցներ՝ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչներ 23-ամյա Հովհաննես Ա․-ն, Արայիկ Ա․-ն և Երևանի բնակիչ 32-ամյա Ռաֆայել Հ․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ 36-ամյա Էդգար Ն․-ի, Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի բնակիչներ 43-ամյա Ոսկան Խ․-ի և 37-ամյա Մկրտիչ Խ․-ի հետ, որի ընթացքում միմյանց հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, հասցրել փոխադարձ հարվածներ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոսկան Խ․-ն և Մկրտիչ Խ․-ն հարազատ եղբայրներ են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի