Ներքին 8 ամիս առաջ - 12:45 29-01-2026

Ծեծկռտուք՝ Գեղարքունիքում․ Թթուջրի գյուղապետարանի մոտ վեճի մասնակիցները հարվածներ են հասցրել միմյանց

Հունվարի 18-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Թթուջուր գյուղի գյուղապետարանի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 18-ին ժամը 00։30-ի սահմաններում Թթուջուր գյուղի գյուղապետարանի շենքի դիմաց Գեղարքունիքի մարզի բնակիչներ 20-ամյա Արթուր Ա․-ն և 26-ամյա Կարեն Ղ․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, քաշքշել իրար և ձեռքերով մեկ անգամ հարվածներ են հասցրել միմյանց, որի ժամանակ Կարեն Ղ․-ն ստացել է մարմնական վնասվածքներ դեմքի շրջանում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան